Ճապոնիայի Օկինավա կղզու Կացուրեն հնագույն ամրոցի ավերակներում, որը գոյություն է ունեցել XII-XV դարերում, հայտնաբերվել են III-IV դարերում հատված Հռոմի կայսրության պղնձե դրամներ:
1,6-2 սմ տրամագծով 4 պղնձե հին դրամները համարյա ամբողջովին մաշվել են, ռենտգենյան ճառագայթներով նրանց մակերեսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց վրա պատկերված են եղել նիզակով մարտիկներ և Կոնստանտին Առաջին կայսրի պատկերներ: